Ուիթքոֆը հաջորդ շաբաթվա սկզբին կայցելի Ռուսաստան՝ մինչև Պուտինի Հնդկաստան կատարելիք այցը

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հաջորդ շաբաթվա սկզբին կայցելի Ռուսաստան՝ մինչև Վլադիմիր Պուտինի Հնդկաստան կատարելիք այցը, հաղորդում է «Коммерсантъ»-ը։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 4-5-ը կլինի Հնդկաստանում։

Այսօր Ֆլորիդայում Ուիթքոֆը պատվիրակության կազմում հանդիպում է ունեցել ուկրաինացի բանակցողների հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով