Չինաստանի և ԱՄՆ-ի կայուն հարաբերությունները համապատասխանում են երկու երկրների շահերին. Սի Ծինփինը շնորհավորել է Թրամփին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում նրա հաղթանակից հետո։

Իր հերթին Xinhua գործակալությունը հայտնել է, որ Սի Ծինփինը նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ շնորհավորական հեռագիր է հղել Թրամփին՝ նշելով, որ Պեկինի և Վաշինգտոնի  կայուն, առողջ և հաստատուն հարաբերությունները համապատասխանում են Չինաստանի և Միացյալ Նահանգների շահերին և միջազգային հանրության ակնկալիքներին։

Չինաստանի ղեկավարը հույս է հայտնել, որ ՉԺՀ-ն ու ԱՄՆ-ն «փոխգործակցության ճիշտ ուղի կգտնեն նոր դարաշրջանում, որն օգուտ կբերի ինչպես երկու երկրներին և այնպես էլ ամբողջ աշխարհին»։

Ավելի վաղ Թրամփին ընտրություններում հաղթանակի առթիվ շնորհավորել էր Չինաստանի արտգործնախարարությունը։

Ըստ CNN-ի ներկայացրած վերջին տվյալների՝ ընտրությունների արդյունքում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն ապահովել է ընտրիչների 295 ձայն՝ անհրաժեշտ 270-ից, իսկ Քամալա Հարիսը՝ 226 ձայն։ Թեկնածուները ստացել են համապատասխանաբար քվեարկողների 50,8 %-ի (72,5 միլիոն) և 47,5 %-ի (67,8 միլիոն) աջակցությունը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով