Չինաստանում հարյուր հազարավոր մարդիկ տարհանվել են թայֆունի պատճառով

Չինաստանի արևելյան հատվածում հարյուր հազարավոր մարդիկ տարհանվել են այն բանի հետևանքով, որ «Դոլֆին» թայֆունը բերել է հորդառատ անձրևներ և ջրհեղեղներ։ Իշխանությունները նախազգուշացնում են, որ վտանգը պահպանվում է՝ չնայած ցամաք դուրս գալուց հետո փոթորկի թուլացմանը, հաղորդում է Սինհուա‑ն։Երկուշաբթի առավոտյան ժամը 07:00-ի դրությամբ Ֆուցզյան նահանգի ցամաքային և ծովային խոցելի շրջաններից տարհանվել է մոտ 167 900 մարդ։ Կիրակի երեկոյան Շանհայում ռիսկային համարվող գոտիներից տարհանվել էր մոտ 215 600 մարդ։Կանխատեսումների համաձայն՝ երկուշաբթի Ֆուցզյան նահանգի որոշ շրջաններում, ներառյալ Նինդե և Նանպին քաղաքները, կշարունակվեն ուժեղ անձրևները, իսկ առանձին վայրերում հնարավոր են հորդառատ տեղումներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով