Պարտք են վերցնում ու ի՞նչ՝ ոչինչ չե՞ն անում, այդ գումարն ուր է գնում՝ սահմա՞ն, արցախցիների՞ն, անապահով ընտանիքների՞ն

2018 թվականից սկսած մինչև 2025 թվականի ավարտը պետական պարտքն աճել է մոտ 7.61 մլրդ դոլարով կամ շուրջ 110 տոկոսով։ Եթե համեմատության մեկնակետ վերցնենք 2017-ի վերջը՝ իշխանափոխությունից առաջ եղած վերջին ամբողջական տարին, ապա թվի աճը կազմում է մոտ 7.76 մլրդ դոլար, այսինքն՝ պետական պարտքը դարձել է ավելի քան 2.1 անգամ մեծ։
Ժամանակն է ոչ թե նախկինների վրա բարդել մեղքը, այլ պահանջել իշխանություններից ոչ թե ուղղակի հայտարարություններ, այլ ամբողջական ու թափանցիկ հաշվետվություններ։ Ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ-ն մինչև 2018-ն ուներ պարտք, 2018-ին էլ ուներ, հիմա էլ ունի, բայց արդյունքը տեսանելի չէ։ 2026 թվականի պարտքի մասին ստույգ վերջնական տվյալներ դեռ չկան, քանի որ տարին չի ավարտվել, բայց միանշանակ քիչ չէ։
Պարտք են վերցնում ու ի՞նչ՝ ոչինչ չե՞ն անում, այդ գումարն ուր է գնում՝ սահմա՞ն, արցախցիների՞ն, անապահով ընտանիքների՞ն։ Ո՛չ, անվերջ ուռճացված պարգևավճարների վրա են ծախսվում ու իրենց գրպանները լցնում։ Հայաստանի համար կարևորագույն խնդիր է ոչ միայն պարտքի չափը, այլև դրա սպասարկման արժեքը։ Պետությունը պարտավոր է վերադարձնել ոչ միայն վերցրած գումարը, այլև վճարել հսկայական տոկոսներ. եթե տոկոսային վճարները մեծանում են, բյուջեի ավելի մեծ մասն է ուղղվում նախկին պարտավորությունների սպասարկմանը։
Պարտքի դրական կողմն այն կլինի, եթե այն օգտակար լինի տնտեսության մեծացմանն ու զարգացմանը. այդ պարագայում պարտքը չի վնասի, այլ զարգացման գործիք կդառնա։ Հետևաբար, պետության համար պետք է հետաքրքիր լինի ոչ թե միայն այն, թե ինչքան պարտք ունենք, այլ թե ինչքանով ենք այն օգտագործում արդյունավետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով