Ռուսաստանի Գլխավոր շտաբը եւ ՊՆ-ն ներկայում ընտրում են «Օրեշնիկի» թիրախները Ուկրաինայի տարածքում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Նա ավելացրել է, որ Կիեւում որոշումներ կայացնող կենտրոնները կարող են դառնալ «Օրեշնիկների» խոցման թիրախներ։
Նրա խոսքով՝ հրթիռի զանգվածային կիրառման դեպքում հարվածի հզորությունը համադրելի կլինի միջուկային զենքին։
Պուտինը տեղեկացրել է, որ Ռուսաստանն սկսել է «Օրեշնիկի» սերիական արտադրությունը։
Նա նշել է, որ Ռուսաստանը երկու օրում Ուկրաինայի դեմ արձակել է 100 հրթիռ՝ ի պատասխան ՌԴ խորքին հարվածների։

