Ռուսաստանում քաղաքացիներին կոչ են արել պատրաստվել երկարատև պատերազմի

Ռուսաստանը պետք է պատրաստ լինի երկարատև ռազմական գործողությունների, քանի որ Եվրոպան մոտ հեռանկարում թույլ չի տա կարգավորել ուկրաինական հակամարտությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։

«Մենք հիանալի հասկանում ենք, որ արևմտականները խաղադրույք են կատարել հակամարտության շարունակման վրա։ Արևմտականները խաղադրույք են կատարել խաղաղ կարգավորման հասնելու միջոցների լիակատար մերժման վրա։ Երկխոսություն վարելու բոլոր փորձերը բախվում են եվրոպացիների անհաշտ ցանկությանը՝ տապալել պայմանավորվածությունների հասնելու ցանկացած հնարավորություն։ Մոտ հեռանկարում դժվար թե ստացվի կոտրել այս միտումը։ Եվրոպան կշարունակի ֆինանսավորել Ուկրաինային։ Եվ մենք պետք է պատրաստ լինենք բավական երկարատև ռազմական գործողությունների, բայց՝ մտածված ռազմավարությամբ», — ասել է դիվանագետը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով