Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը դուրս է գրվել հիվանդանոցից․ նրան փորձել էին թունավորել

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին դուրս են գրել հիվանդանոցից, ուր նա տեղափոխվել էր թունավորման փորձից հետո։ Այս մասին X հարթակի իր էջում հայտնել է Մարդու իրավունքների սիրիական դիտարանը՝ հղում անելով աղբյուրին։

Տեքստում նշվում է, որ նախկին ղեկավարի կրտսեր եղբորը՝ Մահեր ալ-Ասադին, արգելվել է այցելել հիվանդանոցում գտնվող իր ազգականին: Սակայն նախագահական գործերի նախկին գլխավոր քարտուղար Մանսուր Ազզամին նման թույլտվություն է տրվել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ասադին թունավորելու փորձ կատարած անձինք մտադիր էին վարկաբեկել Ռուսաստանի կառավարությանը։ Նրանք հույս ունեին, որ կարող են Մոսկվային մեղադրել քաղաքական գործչի թունավորման համար։

2025 թվականի հունվարին բրիտանական The Sun թերթը հաղորդել է, որ անհայտ անձինք փորձել են թունավորել Սիրիայի նախկին նախագահին նախորդ տարվա դեկտեմբերի վերջին։ Թունավորման փորձը տեղի է ունեցել Ասադի՝ Ռուսաստանի մայրաքաղաք ժամանելուց հետո։

Լրագրողները պարզել են, որ պետության նախկին ղեկավարը հիվանդացել է և բժշկական օգնության են դիմել Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Բժիշկները քաղաքական գործչի մարմնում թույնի հետքեր են հայտնաբերել և կարողացել են կայունացնել նրա վիճակը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով