Քննիչները կոչ են արել ահաբեկչության մեղադրանք առաջադրել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձ կատարելու մեջ կասկածվող տղամարդուն, չորեքշաբթի հայտնել է երկրի գլխավոր դատախազությունը հետաքննությունն ավարտելուց հետո, հաղորդում է Reuters-ը։
Ծանր հանցագործությունների դեմ պայքարի դեպարտամենտի դատախազը կորոշի գործի հետագա քայլերը հետաքննության ընթացքը ուսումնասիրելուց հետո, Facebook-ում հայտնել է գլխավոր դատախազ Մարոշ Ժիլինկան՝ հավելելով, որ հետաքննության փաստաթղթերը 6000-ից ավելի էջ ունեն։
Մահափորձը մեծացրել է քաղաքական լարվածությունը Եվրամիության անդամ Սլովակիայում։
Հիշեցնենք, որ կասկածյալը, ով անցյալ տարվա մայիսին տեղի ունեցած միջադեպի ժամանակ 71 տարեկան էր, մոտ տարածությունից 4 անգամ կրակել էր Ֆիցոյի որովայնին՝ նրան թողնելով ծայրահեղ ծանր վիճակում։ 60-ամյա Ֆիցոն 4 անգամ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը: Նա ավելի ուշ ապաքինվել է և ամիսներ անց վերադարձել է աշխատանքի: Հարձակվող Ջուրաջ Կ.-ն ասել է, որ իր նպատակն է եղել վիրավորել, ոչ թե սպանել Ֆիցոյին և համաձայն չէ նրա քաղաքականության հետ:

