Փաշինյանի օրոք Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններում մեղմացումներ չեն լինի․ Զատուլին

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը НСН-ի հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերություններում հնարավոր մեղմացումներին։Խորհրդարանականն ընդգծել է, որ հարաբերությունների բոլոր վատթարացումները կապված են Երևանի որդեգրած քաղաքականության հետ, որը փորձում է դաշինքներ կազմել Մոսկվայի հակառակորդների հետ։«Պարբերական շփումներին հակառակ՝ քանի դեռ իշխանության ղեկին պարոն Փաշինյանն է, որևէ մեղմացում չի լինելու», — հայտարարել է Զատուլինը։Նա հավելել է, որ Ռուսաստանը չի տրվի Հայաստանի կողմից իրականացվող շանտաժին։ Պատգամավորը նաև կարծում է, որ վարչապետը Եվրոպական միությանն անդամակցելու հարցով հանրաքվե չի անցկացնի, քանի որ վախենում է պարտվել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով