Քենիայի նախագահի վրա կոշիկ են շպրտել նրա հրապարակային ելույթի ժամանակ

Ամբոխի միջից նետված կոշիկը երկրի արեւմտյան Միգորի օկրուգում Քենիայի նախագահ Ուիլյամ Ռութոյի հրապարակային ելույթի ժամանակ քիչ է մնացել կպչի նախագահի գլխին, հայտնել է The Star թերթը:

Պարբերականի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի կեսօրին, երբ նախագահը ելույթ էր ունենում սոցիալական հարցերի մասին։ Սոցցանցերում տարածված կադրերում երեւում է, թե ինչպես է Ռութոն ձեռքով վանում դեպի իրեն թռչող կոշիկը:

Միջոցառումն ընդհատվել է նախագահի անվտանգության ծառայության կողմից, սակայն վերսկսվել է այն բանից հետո, երբ ոստիկանները մաքրել են հարթակի շրջակայքը, որտեղ կանգնած է եղել Քենիայի պետության ղեկավարը:

Ըստ The Star-ի՝ ոստիկանությունը բերման է ենթարկել եւ հարցաքննում է երեք մարդու։ Միաժամանակ որոնողական աշխատանքներ են տարվում նաեւ այլ անձանց շրջանում, որոնք կարող են առնչություն ունենալ միջադեպի հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով