Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Kartsiq.am-ը, Ռոբերտ Քոչարյանի թիմից հեռացել են Արեգնազ Մանուկյանը և տասնյակ գործիչներ։ Սա ոչ թե հերթական տեղափոխություն է, այլ լուրջ ազդանշան․ երկրորդ նախագահի քաղաքական ռեսուրսը փաստացի սպառվել է։
Այսօր Քոչարյանի շուրջ մնացել է ընդամենը մի քանի հավատարիմ դեմք, որոնք փոխանակ ընդունելու քաղաքական ճգնաժամը, թիրախավորում են Անդրանիկ Թևանյանին և այլ գործիչների։ Փորձը՝ սեփական ձախողումների պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա, միայն խորացնում է ճգնաժամը։
Փաստն այն է, որ Քոչարյանը հայտնվեց իր իսկ կառուցած խաղի թակարդում։ Տարիներ շարունակ նա ձևավորեց քաղաքական դաշտ, որտեղ գերակշռում էին հակասությունները, ինտրիգները և ներքին պայքարը։ Այժմ այդ նույն մեթոդներն են հարվածում իր դեմ։
Նախկին թիմակիցների հեռացումը վկայում է, որ Քոչարյանը կորցրել է թե՛ վստահությունը, թե՛ ապագայի հեռանկարը։ Նա այլևս չի միավորում ընդդիմադիր դաշտը, այլ պառակտում և թուլացնում այն։
Այս պայմաններում երկրորդ նախագահը ոչ թե այլընտրանք է, այլ խոչընդոտ ընդդիմության համար։ Իսկ նրան հավատարիմ մնացածների աղմուկը որևէ նշանակություն չունի․ Քոչարյանի քաղաքական դաշտում տեղը զբաղեցրել է դատարկությո

