ՔՊ-ի իշխանության հաջորդ քայլը, թերևս, Բաքվին շնորհակալագիր ուղարկելն է՝ Հայաստանի պատմության ու մշակույթի «ներդրման» համար․Հարությունյան

ԵՊՀ-ում անցկացվող գիտաժողովում իր հերթին անդրադարձ է կատարվելու նաև Ադրբեջանի պատմությանն ու մշակույթին:Անհասկանալի է դրա առաջնահերթությունը մի իրավիճակում, երբ Ադրբեջանը պետական մակարդակով տարածում է Հայաստանի պատմության ու տարածքային ամբողջականության դեմ ուղղված կեղծ թեզեր։ Ալիևը կոչ է անում չնեղանալ «կապիտուլյացիա» տերմինից, պահանջում է դադարեցնել Հայկական ԱԷԿ-ի շահագործումը, իսկ Բաքվում անցկացվում են «Արևմտյան Ադրբեջան» թեմայով գիտաժողովներ, որոնց շրջանակում Հայաստանի ողջ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան» Մինչ Բաքվում նման միջոցառումներով փորձում են սեփականացնել Հայաստանի պատմությունն ու տարածքը, Նիկոլի Փաշինյանի հպատակնները պատասխանում են Ադրբեջանի պատմությունն ուսումնասիրող գիտաժողովով։ Այս տրամաբանությամբ ՔՊ-ի իշխանության հաջորդ քայլը, թերևս, Բաքվին շնորհակալագիր ուղարկելն է՝ Հայաստանի պատմության ու մշակույթի «ներդրման» համար։Այս ամենը հարց է առաջացնում ԵՊՀ-ի առաջնահերթությունների վերաբերյալ։ Մայր բուհը պետք է լիներ հայկական պատմության և գիտության միջազգային ներկայացման կենտրոնը, ոչ թե իշխանության քաղաքական օրակարգի տարածողը։ Հատկապես ուշագրավ է, որ ռեկտորի պաշտոնավարման ժամկետը լրանում է այս տարվա դեկտեմբերին, ինչը հարցեր է առաջացնում նրա՝ իշխանությանն առավելագույնս հաճոյանալու ձգտման վերաբերյալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով