Ֆրանսիայի նախկին վարչապետ և նախագահի պաշտոնի թեկնածու Գաբրիել Ատալը բողոք է ներկայացրել 2027 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ ենթադրյալ ռուսական ապատեղեկատվական արշավի կապակցությամբ, գրել է Politico-ն։Ատալի փաստաբանները հայտնել են, որ ուրբաթ ներկայացված բողոքը վերաբերում է ենթադրյալ օտարերկրյա միջամտությանը, տեղեկատվության մանիպուլյացիային և կեղծված նյութերի տարածմանը, որոնք կարող են վնաս հասցնել Ֆրանսիայի հիմնարար շահերին և ազդել առաջիկա ընտրությունների արդարության վրա։Պաշտպանների խոսքով՝ X սոցիալական ցանցում մի քանի օգտահաշիվներ, որոնց մի մասը ներկայանում էր որպես ֆրանսիական և միջազգային լրատվամիջոցներ, տարածել են կեղծ տեսանյութեր և հրապարակումներ։ Դրանցում Ատալին վերագրվել են կեղծ հայտարարություններ, որոնք նպատակ ունեին վարկաբեկել նրան որպես թեկնածու։Այս շաբաթ ավելի վաղ Ատալը հայտնել էր, որ դարձել է Ռուսաստանից եկող ընտրություններին միջամտելու փորձի թիրախ։ Նրա խոսքով՝ նման ապակայունացնող արշավները կուժեղանան նախագահական ընտրությունների մոտենալուն զուգընթաց, որոնք կկայանան 2027 թվականի ապրիլին։Առցանց ապատեղեկատվությանը հակազդող ֆրանսիական Viginum գործակալությունը հաստատել է, որ հայտնաբերել է Ատալի դեմ ուղղված արշավ։ Գերատեսչության տվյալներով՝ այն ունի ապատեղեկատվության տարածման ռուսամետ մեթոդներին բնորոշ հատկանիշներ։Ատալը դարձել է ոչ առաջին ֆրանսիացի քաղաքական գործիչը, որը հավակնում է նախագահի պաշտոնին և հայտարարել է նմանատիպ հարձակումների մասին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ենթադրյալ ռուսական ապատեղեկատվական արշավի թիրախ է դարձել նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպը։ Վարկաբեկման փորձի մասին հայտնել էր նաև ձախակենտրոն պատգամավոր Ռաֆայել Գլյուկսմանը։
2026-08-08

