Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է փախստականների հարցերով նախարարին

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում չորեքշաբթի մահապարտ-ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի հետևանքով զոհվել է փախստականների հարցերով նախարարը և ևս երկու մարդ, հայտնել են Աֆղանստանի ՆԳՆ պաշտոնյաները, հայտնում է Associated Press-ը։

Պայթյունը որոտացել է նախարարության շենքում, որի հետևանքով զոհվել է փախստականների հարցերով նախարար Խալիլ Հաքքանին, հայտնում են պաշտոնյաները։

Պաշտոնյաները լրացուցիչ մանրամասներ չեն հայտնել։

Խալիլ Հաքքանին «Թալիբան» շարժումից Աֆղանստանի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Սիրաջուդդին Հաքքանիի հորեղբայրն է։

Հաքանին Աֆղանստանում պայթյուններից ամենահայտնի զոհն է դարձել երեք տարի առաջ թալիբների իշխանության վերադարձից հետո: Առայժմ ոչ ոք չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։

2023 թվականի մարտին թալիբների կողմից նշանակված նահանգապետ Դաուդ Մուզմալը և ևս երկու մարդ պայթեցվել էին Աֆղանստանի Բալխ նահանգի մայրաքաղաք Մազարի Շարիֆում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով