Քանի որ շատերը հիշում են, դեռ մի քանի տարի առաջ իշխանության ներկայացուցիչներից շատերը պատմում էին, թե ինչքան համեստ կյանքով էին ապրում․ անգամ ընկերների հետ փաբ գնալու, գարեջուր գնելու փող չէին կարողանում միշտ գտնել։ Դա նրանց ներկայացվում էր որպես «հասարակ ժողովրդի» հետ նույնական լինելու խորհրդանիշ։
Այսօր, սակայն, պատկերն այլ է։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալեյանի ձեռքերին հանրային միջոցառումներին ու լուսանկարներում կարելի է տեսնել ոչ թե հասարակ աքսեսուարներ, այլ շքեղության ամենաբարձր մակարդակի զարդեր․ Cartier թևնոց և Chopard ադամանդյա մատանի։ Այդ զարդերի արժեքը հաշվվում է հազարավոր, երբեմն էլ տասնյակ հազարավոր դոլարներով։
Բնականաբար, հարց է ծագում․
Որտեղի՞ց են նման թանկարժեք զարդերի համար գումարները։
Արդյո՞ք նախարարի հայտարարագրված եկամուտները բավարար են նման գնումների համար։
Եվ արդյո՞ք ճիշտ է, որ հենց արդարադատության ոլորտի ղեկավարը ներկայանա այսպիսի ցուցադրական շքեղությամբ այն ժամանակ, երբ հասարակ քաղաքացին ապրում է կենցաղային դժվարությունների մեջ։
Այս իրավիճակը վաղուց արդեն հասարակության մոտ առաջացրել է անվստահություն․ մարդիկ տեսնում են տարբերությունը խոստացված համեստության և իրական շքեղ կյանքի միջև։ Եվ հենց այդ պատճառով էլ Cartier թևնոցն ու Chopard մատանին պարզապես զարդ չեն․ դրանք դարձել են խորհրդանիշ այն հարցերի, որոնք ամեն օր ավելանում են քաղաքացիների մտքում։
Ի վերջո, արդարադատության նախարարն առաջին հերթին պետք է վստահություն ներշնչի հասարակությանը, բայց երբ նրա ձեռքերին փայլում են այդպիսի թանկարժեք զարդեր, ավելի շատ հարցեր են ծագում, քան պատասխաններ:
Լրագրող Անի Տերտերյան

