ԱԱ-2026․ Նորվեգիա — Անգլիա հանդիպման անցկացումը վտանգված է

Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի Նորվեգիա — Անգլիա հանդիպման անցկացումը նախատեսված ժամկետում վտանգված է կանխատեսվող անբարենպաստ եղանային պայմանների պատճառով եւ կարող է տեղափոխվել, հաղորդում է Mirror-ը։

Հանդիպման օրը ԱՄՆ-ի Մայամի քաղաքում սպասվում է, որ օդի ջերմաստիճանը կհասնի +43-ի խիստ խոնավության պայմաններում։ Կանխատեսվում է նաեւ ամպրոպ եւ կայծակ։

Նորվեգիա — Անգլիա հանդիպումը պետք է տեղի ունենա հուլիսի 12-ին, մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 01:00-ին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով