ԱՄՆ-ում Վենսի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանական մեքենաները վթшրի են ենթարկվել

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ավտոշարասյունն ուղեկցող երկու ոստիկանական մեքենան վթարի է ենթարկվել է Թենեսիում։

Ըստ լրատվականի՝ վթարը տեղի է ունեցել Մերիվիլ քաղաքում։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է երկու մարդ՝ Մերիվիլի ոստիկանության մոտոցիկլիստ և նահանգի իրավապահ մարմինների աշխատակից։

Նշվում է, որ վիրավոր ոստիկաններից մեկի վիճակը գնահատվում է կրիտիկական։

Մեկնաբանելով իրավիճակը՝ ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալ Քեթրին Փիրսը նշել է, որ գործակալությունը հետևում է իրավիճակին։ Նա նշել է, որ վթարը չի ազդել պաշտպանվող անձի անվտանգության կամ շարժունակության վրա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով