Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը կոչ է արել Չինաստանին ազատորեն ներմուծել ավստրալիական երկաթի հանքաքար՝ չորեքշաբթի օրը տարածված հաղորդագրություններից հետո, որ պետական չինական երկաթի հանքաքարի գնորդը խորհուրդ է տվել պողպատ արտադրողներին և առևտրականներին ժամանակավորապես դադարեցնել գնումները համաշխարհային հանքարդյունաբերական հսկա BHP-ից, հաղորդում է Associated Press-ը։
Մելբուռնում գտնվող աշխարհի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերության դեմ China Mineral Resources Group-ի գործողությունները փակուղի են մտցնում պայմանագրային բանակցությունները, հայտնում են լրատվամիջոցները։
«Ես ուզում եմ, որ ավստրալական երկաթի հանքաքարը հնարավոր լինի անարգել արտահանել Չինաստան։ Դա կարևոր է։ Այն զգալի ներդրում ունի ինչպես Չինաստանի, այնպես էլ Ավստրալիայի տնտեսության մեջ,— ասել է Ալբանեզեն լրագրողներին։— Այս միջոցառումները միշտ հիասթափեցնող են։ Բայց, իհարկե, եկեք հուսանք, որ դրանք կլինեն շատ կարճաժամկետ։ Նման բաներ երբեմն տեղի են ունենում,, երբ մարդիկ գնի շուրջ են բանակցում։ Բայց ես ուզում եմ, որ ամեն ինչ արագ լուծվի»։
Այս շաբաթ China Mineral Resources Group ընկերությունը դիմել է տեղական գնորդներին՝ խնդրելով դադարեցնել BHP-ից դոլարով արտահայտված ցանկացած ծովային բեռների գնումները, հայտնել են Bloomberg գործակալության աղբյուրները, որոնք ծանոթ են հարցին։

