Արդյունաբերական սեփականության օբյեկտների առևտրայնացման հիմնախնդիրները

Յուրաքանչյուր երկրի զարգացման հիմքում մեծ դեր է հատկացվում ինովացիոն գործունեությանը։ Եթե դա բացակայում է, ապա հիմնականում տվյալ երկրի արդյունաբերությունը  մոտենում է լճացման շեմին։  Պատահական չէ, որ արդյունաբերական սեփականության օբյեկտների շուկայականացումը, ինչպես օրինակ՝ գյուտեր, արդյունաբերական նմուշներ, ռացիոնալիզատարական առաջարկություններ, օգտական սարքեր, և այլն, հիմնականում հնարավորություն է տալիս տվյալ ձեռնարկությանը հասնել զգալի տնտեսական առավելությունների իր մրցակիցների նկատմամբ։ Սովորաբար որպես մարդկանց մտավոր գործունեության արդյունք հանդես եկող գիտատեխնիկական արտադրանքը առանց որևէ լրացուցիչ ֆինանսական ծախսերի և հաշվարկների չի կարող միանգամից ներդրվել արդյունաբերության մեջ, քանի որ դեռ պետք է հաստատի իր առևտրայն արժեքը։ Առևտրայնացման գործընթացի տակ հասկանում ենք այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են ապահովելու ինովացիոն գործունեության   արդյունքների արագընթաց ներդրումը քաղացիական շրջանառության մեջ։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ առևտրայնացման  գործընթացում ամենամեծ հաջողությունների են հասնում այն կազմակերպությունները/ ֆիրմաները, որոնց կազմում գործում են ինովացիոն կենտրոններ կամ համապատասխան լաբորատորիաներ, որոնք տվյալ ուղություններով կատարում են գիտահետազոտական և փորձարարական աշխատանքներ։ Եթե փարձենք կիրառել այս մոտեցումը մեր երկրում գործող կազմակերպություններում/ ֆիրմաներում, ապա վերջիններս պետք է բավարարեն հետևյալ պահանջներին․ ա/ Ունենան սեփական մշակումներ, գյուտեր արդյունաբերական նմուշներ, որոնք ստեղծվել են համաձայն տվյալ կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների։ բ/ Ունենան հեռանկարային մշակումներ, որոնք վերաբերում են վերը նշված արդյունաբերական սեփականության օբյեկտներին և ստեղծվել են պետական/ մասնավոր պատվերների արդյունքում։ Արդյունաբերական սեփականության օբյեկտների առևտրայնացումից էական տնտեսական արդյունքներ ստանալու համար պարտադիր պայման է նշել այդ երկրի համապատասխան օրենսդրական հիմքերը։ Ընդհանրապես արդյունաբերական սեփականության օբյեկտների եկամտաբերությունը ավելի բարձր է շենքերի և սարքավորումների համեմատ։ Այսպես՝  ապրանքների, տեխնոլոգիաների և գյուտերի արտահանման գործում յուրաքանչյուր տարի աճում է տեխնոլոգիաների փոխանակման մասնաբաժինը։ Համաշխարհային արտահանման կառուցվածքում 2014 -2015 թվականներին մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման դիմաց կատարված վճարների տարեկան հավելաճը հասել է 300 մլրդ ԱՄՆ դոլլարի։ Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական սեփականության օբյեկտների առևտայնացման ցածր ցուցանիշները, ինչպես նաև կառավարության կողմից ինովացիոն ոլորտի զարգացման ռազմավարական ծրագում հաստատված կրթական համակարգի արդիականացման անհրաժեշտությունը բացահայտ ցույց են տալիս այս ոլորտում արդյունաբերական սեփականության օբյեկտների առևտրայնացմամբ զբաղվող մասնագետների էական պակասը և  որակական անբավարար մակարդակը։ Այս բացը լրացնելու համար անհրաժեշտ են մի շարք կոկրետ գորընթացներ, մասնավորապես՝ իրականացնել մասնագետների վերապատրաստում, այնպիսի մակարդակով և ժամկետներում որպեսզի մասնագետները նախատեսված ծրագիրի ավարտին պատրաստ լինեն հետևյալ գործողությունների․ 1. Կարողանան կիրառել ստեղծագործական և քննադատական մտածողությունը միջանձնային, բիզնես և կառավարչական կոմունիկացիաներում։ 2. Ի վիճակի լինեն խնդիրների լուծման ստեղծագործական մոտեցման միջոցով գեներացնել  հետաքրքիր գաղափարներ, ստեղծել նոր ուղղություններ աշխատանքում, ինչպես նաև կարիերայում, բիզնեսում։ 3. Գործունեության ընթացքում կարողանան կիրառել ոչ ստանդարտ որոշումներ ամենատարբեր իրավիճակներում։ 4. Կարողանան հասկանալ «ինովացիայի» ազդեցությունը տնտեսության զարգացման վրա, ինչպես նաև գաղափարը լավագույն և հաջողակ բիզնեսի վերածելու գործընթացի էությունը։ 5. Մասնագիտանալ բիզնես մոդելավորման և պլանավորման գործընթացներում և կարողանալ ձեռք բերել համապատասխան ունակություններ, որոնք անհրաժեշտ են «սթար-ափ» ստեղծելու համար և ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար։ 6. Տիրապետել բիզնեսի ճշգրիտ մեկնարկման բոլոր իրավական հարցերին և մտավոր սեփականության օբյեկտների պահպանման, կառավարման և առևտրայնացման համապատասխան ընթացակարգերին։ 7. Օգտագործելով «բիզնես-մոդելը» որպես պլանավորման ու վերլուծության գործիք, կազմել նախատեսվող ապագա բիզնեսի և ձեռնարկության զարգացման տեսլականը, դրա գրաֆիկական, տեքստային, կոնցեպտուալ նկարագրությունները որպես հաջողակ բիզնես ստանալու առանցքային և անհրաժեշտ բաղադրիչ։ 8. Ձեռնարկությանը օժանդակող պետական գործող աջակցության ծրագրերի, ինչպես նաև առևտրային միավորումների և բիզնես ցանցերի մասին ստացված տեղեկատվությունը օգտագործել սեփական բիզնեսի զարգացման համար։ 9. Ստեղծել «ստատ-ափ» ընկերություններ, վավերականացնել գաղափարը և առևտրականացնել գործընթացը։ Ներկայումս խոշոր համաշխարհային ընկերությունները մշակում են նոր մոտեցումներ ինովացիոն գործունեության կառավարման ոլորտում՝ ապահովելով իրենց գործունեության հիմքում արդյունաբերական սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանությունը, ինչպես նաև դրանց անօրինական օգտագործման կանխումը։

Սևակ Արզումանյան

Անկախ տնտեսական փորձագետ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով