Բաքվի բանտից անգամ հայ ռազմագերիները ահազանգում են ՀՀ-ի դեմ «կարվող» վտանգավոր գործերի մասին, մինչդեռ Երեւանում մարդիկ «ապրում են» դավին՝ անտեղյակ, ցավին՝ անտաարբեր։Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հերթական տագնապի ազդանշանն է ուղարկել, որով փոխանցել է, որ հայ գերիների իրավունքների ամբողջական խախտումներին զուգահեռ, միաժամանակ,նաև ՀՀ-ի դեմ հսկայական գործ է «կարվում»:Դե, հիմա ասեք, ոնց անենք, ոնց բացատրենք մարդկանց, ընդդիմադիր թե՝ կիսաընդիմադիր, իշխանական թե՝ կիսաիշխանական, գրագետ թե կիսագրագետ, որ «դինջ» լռվելը կյանքում եւ, հատկապես քաղաքական կյանքում հղի է լրջագույն վտանգներով։ Եւ դա արդեն ոչ թե «դասական» լինել-չլինելու վտանգ է, այլ՝ բացառապես պետություն չունենալու եւ չլինելու։
2026-09-10

