Բոլիվիայի Թարիխա դեպարտամենտի դատախազությունը մեղադրանքներ է ներկայացրել երկրի նախկին նախագահ Էվո Մորալեսին, որին կասկածում են մարդկանց առեւտրով զբաղվելու մեջ։ Այս մասին տեղեկացրել է El Deber թերթը։
«Այսօր պաշտոնական մեղադրանք է ներկայացվել մարդկանց առեւտրով զբաղվելու մեջ։ Կա նաեւ երկու մարդկանց ձերբակալելու օրդեր»,- պարբերականը մեջբերել է դատախազ Սանդրա Գուտյերեսի խոսքերը։
Նա տեղեկացրել է, որ դատախազությունը խնդրել է տեղեկացնել սահմանապահ ծառայությանը Մորալեսի հնարավոր փախուստի մասին։ Առաջիկա օրերին դատարանը պետք է նշանակի դատախազության հայցի դիտարկման օրը նախկին նախագահին կալանավորելու մասին։
Մեղադրանք է ներկայացվել նաեւ մարդկանց առեւտրի ենթադրյալ զոհի մորը։ Քննության վարկածով՝ 15-ամյա աղջկա ծնողները նրան ծանոթացրել են Մորալեսի հետ պետական հատվածում աշխատանք ունենալու համար։ Հոկտեմբերի սկզբին Բոլիվիայի արդարադատության նախարար Սեսար Սիլեսը տեղեկացրել է, որ նախկին նախագահի հետ կապի հետեւանքով անչափահասը հղիացել է։
2020թ. նախագահի պաշտոնակատար Ժանին Անյեսի կառավարության օրոք արդարադատության նախարարությունը նախաձեռնել է Մորալեսի հետաքննությունը անչափահասի դեմ ոտնձգության պատճառով, սակայն այն չի ավարտվել։ Նախկին նախագահը իրեն համարում է քաղաքական հետապնդման զոհ։

