Եվրահանձնաժողովը սեպտեմբերի 17-ին Իսրայելի դեմ միջոցառումների փաթեթ կառաջարկի

Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 17-ին, Եվրահանձնաժողովը կառաջարկի Իսրայելի դեմ միջոցառումների փաթեթ՝ կապված այս պետության գործողությունների հետ Գազայի հատվածում: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Պաուլա Պինյոն՝ ճեպազրույցի ժամանակ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Վաղը, կոլեգիայի նիստի ժամանակ, եվրահանձնակատարները կընդունեն Իսրայելի դեմ միջոցառումների փաթեթ, մասնավորապես՝ Եվրահանձնաժողովի առաջարկը՝ կասեցնել Իսրայելի հետ ասոցացման համաձայնագրի որոշ դրույթներ», — ասել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով