Երբեք մի ասա երբեք․ Թրամփի որդին չի բացառել ապագայում պետության ղեկավարի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը

ԱՄՆ նախագահի որդին՝ Էրիկ Թրամփը, չի բացառել ապագայում պետության ղեկավարի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը՝ վստահություն հայտնելով, որ հասկանում է ամերիկացիների տրամադրությունները:

«Ես չեմ ասում, որ չեմ կարող մասնակցել քաղաքականությանը։ Կարծում եմ՝ կարող եմ։ Ես հասկանում եմ այս երկրի տրամադրությունները… Այնպես որ, երբեք մի ասա երբեք»,-ասել է Թրամփ կրտսերը փոդքասթում լրագրող Ներիա Կրաուսին այն հարցին, թե արդյոք նա կառաջադրվի նախագահի պաշտոնում:

Սպիտակ տան ղեկավարի որդին նշել է, որ արդեն քաղաքական գործունեությանը մասնակցելու փորձ ունի և միշտ եղել է հոր կողքին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով