Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը չի ընդունում Կիևի արդարացումները իրանական նավի հետ կապված միջադեպի վերաբերյալ և մտադիր է հասնել փոխհատուցման, փոխանցում է ԻՌՆԱ-ն։Նա ընդգծել է, որ եթե Ուկրաինան չփոխհատուցի իրականացված հարձակման պատճառած վնասը, Իրանը կդիմի պատասխան միջոցների։ «Մենք բավարարված չենք ուկրաինական կողմի պնդումներով, թե տվյալ միջադեպը եղել է ոչ միտումնավոր», — նշել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչըԲաղային հավելել է, որ, հաշվի առնելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հարձակման փաստի ընդունումը, Կիևը պարտավոր է վճարել փոխհատուցում։ «Եթե Ուկրաինան ինքնուրույն չփոխհատուցի վնասը, Իրանը համապատասխան քայլեր կձեռնարկի՝ փոխհատուցման վճարումն ապահովելու համար», — ամփոփել է նա։
2026-08-10

