Իրանը և դիմադրության ուժերը միայն կուժեղանան և կընդգրկեն ողջ Մերձավոր Արևելքը, եթե նրանց նկատմամբ շարունակեն ճնշում գործադրել: Այդ մասին ժողովրդին ուղղված իր ելույթի ժամանակ հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին։
«Դիմադրության ուժերի հիմքում ընկած գաղափարն այն է, որ որքան ուժեղ եք դուք ճնշում, այնքան ավելի ուժեղ է մոտիվացիան: Ինչքան ուժեղ եք պայքարում նրանց դեմ, այնքան նրանք ավելի ընդլայնվում են: Ես ձեզ ասում եմ, որ դիմադրության ուժերը ընդգրկելու են ողջ տարածաշրջանը։ Նրանք, ովքեր չեն հասկանում դիմադրության նշանակությունը, կարծում են, որ երբ դիմադրության [ուժերը] թուլանան, Իրանը նույնպես կթուլանա, բայց ես ասում եմ ձեզ, որ Իրանը ամեն դեպքում միայն կուժեղանա»,- Խամենեիի խոսքերն է մեջբերում SNN հեռուստաալիքը։

