Կիմ Չեն Ընը Կորեական թերակղզում «ամենաավերիչ ջերմամիջուկային պատերազմն» է կանխատեսել

Միացյալ Նահանգները ընդլայնում է իր ռազմական դաշինքի համակարգը՝ կիսելու միջուկային զենքը՝ մեր երկրի իշխանությունը զսպելու համար: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։

«Միացյալ Նահանգների և նրա հետևորդների ստոր հավակնությունները՝ հիմնովին ոչնչացնել մեր գաղափարախոսությունն ու համակարգը և ամբողջությամբ բնաջնջել մեր ժողովրդին, բոլորովին չեն փոխվել։

Երբեք Կորեական թերակղզում պատերազմող կողմերը չեն բախվել այնպիսի վտանգավոր և սուր իրավիճակի, ինչպիսին հիմա է, որը կարող է վերաճել ամենակործանարար ջերմամիջուկային պատերազմի»,- ասել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով