Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան համաձայնության է հասել է հոլանդացի Ջոն վան’տ Սխիպի հետ ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակելու հարցում, հաղորդում է Ֆեդերացիայի կայքը։Պաշտոնապես պայմանագիրը կձեւակերպվի Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի հետ համաձայնեցնելուց հետո։Ջոն վան’տ Սխիպը մարզչական կարիերան սկսել է Ամստերդամի «Այաքսի» համակարգում։ Հավաքականների մակարդակում նա գլխավորել է Հունաստանի եւ Հայաստանի ազգային թիմերը։
2026-08-07

