Հայտնվել են Թուրքիայի Հաթայ նահանգում ընկած հրթիռային բեկորների պատկերները

Հրապարակվել են ամերիկյան SM-3 հրթիռի բեկորների պատկերները, որոնք հայտնաբերվել են Թուրքիայի Հաթայ նահանգում։ Հրթիռը Թուրքիայի օդային տարածքում խոցել է իրանական բալիստիկ հրթիռը։

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ իրանական բալիստիկ հրթիռ է խոցվել Թուրքիայի օդային տարածքում։ Հրթիռն արձակվել է Իրանի տարածքից, անցել է Իրաքի և Սիրիայի օդային տարածքով և ուղղվել դեպի Թուրքիայի օդային տարածք։ Հրթիռը ոչնչացրել են Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերը։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ այդ հարցի վերաբերյալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով