Կորեայի Հանրապետության ոստիկանությունը խուզարկություն է սկսել նախագահ Յուն Սոկ Յոլի աշխատակազմում։ Այս մասին տեղեկացրել է Yonhap գործակալությունը։
Խոսքը հատուկ քննչական խմբի մասին է։ Ոստիկանությունը խուզարկություններ է կատարում Ոստիկանության ազգային գործակալության կենտրոնատեղիում, մայրաքաղաքի ոստիկանության շենքում եւ Ազգային ժողովի ոստիկանական պահպանության գրասենյակում։
Գործակալության տվյալներով՝ նախագահ Յուն Սոկ Յոլը տեղում չի եղել խուզարկության ժամանակ։ Պետության ղեկավարին առաջին անգամ Կորեայի Հանրապետության պատմության մեջ արգելվել է դուրս գալ երկրից խռովության գործի հետ կապված։ Հարավկորեական օրենքը հնարավոր է համարում գործող նախագահի քրեական հետապնդումը պետական դավաճանության եւ խռովության մեղադրանքով։

