ՄԱԿ-ում մտահոգվում են, որ ԱԲ-ի զարգացումը սպառնում է մարդկությանը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը երկուշաբթի մտահոգություն է հայտնել, որ արհեստական բանականությունը (ԱԲ) կարող է սպառնալիք ստեղծել մարդկության համար։«ԱԲ-ի զարգացումը կարող է վտանգ ներկայացնել մարդկության գոյության համար», — հայտարարել է նա Ժնևում Մարդու իրավունքների խորհրդի 63-րդ նստաշրջանի բացման ժամանակ։Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհում ընդամենը մի քանի մարդկանց ձեռքում է «կենտրոնացված գրեթե անսահմանափակ իշխանություն ԱԲ-ի նկատմամբ»։Թյուրքը կոչ է արել «լայնածավալ ջանքեր գործադրել՝ ԱԲ-ի անվտանգությունը երաշխավորելու համար, քանի դեռ չափազանց ուշ չէ»։ Նա կարծում է, որ ԱԲ տեխնոլոգիաներ ունեցող երկրները և մատակարարման շղթային մասնակցող երկրները պետք է համաձայնության գան ԱԲ-ի ոլորտում «կարմիր գծերի» շուրջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով