Մերժում եմ թեմիս առաջնորդական փոխանորդի, մյուս արծաթասեր եպիսկոպոսների և ՀՀ գլխավոր և գերագույն ծաղրածուի «բարենորոգման» ծրագիրը. Արարատյան Հայրապետական թեմի սպասավոր Վարուժան դպիր Դանիելյան

Արարատյան Հայրապետական թեմի սպասավոր Վարուժան դպիր Դանիելյանի հայտարարությունը.

«Ես՝ Արարատյան Հայրապետական թեմի սպասավոր Վարուժան դպիր Տանիելյանս, մերժում եմ թեմիս առաջնորդական փոխանորդի և մյուս արծաթասեր եպիսկոպոսների, այլև ՀՀ գլխավոր և գերագույն ծաղրածուի նախաձեռնած «բարենորոգման» ծրագիրը և, որդիաբար խոնարհվելով, հավատարմությունս եմ հայտնում թեմիս առաջնորդին և Քրիստոսի մեծ խոստովանող Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի աթոռի գահակալ Գարեգին Ոսկեհատցի Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

«Արծաթսիրութեամբն մոլեալ Յուդա՝ զիւր զմեծ զՎարդապետն ընդ երեսուն արծաթոյ Հրէիցն մատնէր․․․»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով