Միքայել Սրբազանի համար ամենաուժեղ պատիժը հոգևոր ծառայությունից զրկվելն է, քան՝ անազատության մեջ լինելը. փաստաբան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի համար ամենաուժեղ պատիժներից մեկը պատարագ չմատուցելն է, այս մասին լրագրողներին ասաց Սրբազան Հոր փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Երբ ինքը գտնվում էր ՔԿՀ-ում, առաջին հերթին, հոգևոր ծառայության խնդիրն էր, մշտապես բարձրացվում էր պատարագներին մասնակցելու հարցը։ Իր ամբողջ կյանքը նվիրված է հոգևոր ծառայությանը ու զրկել հոգևոր ծառայությունից՝  բավականին լուրջ խնդիր է իր համար, ավելի մեծ պատիժ է, քան՝ անազատության մեջ գտնվելը»,- նշեց Սարգսյանը։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ։ Վերաքննիչ դատարանը մերժեց Սրբազան Հոր պաշտպաններիր միջնորդությունը։

Սրբազանին, սակայն, թույլատրվեց մասնակցել Սուրբ և Անմահ պատարագներին, ստանալ Սուրբ Հաղորդություն։

Միքայել Սրբազանին արգելվեց Պատարագ մատուցել, քարոզով հանդես գալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով