Նախկին քահանաներ տեր Արամը (այժմ Ստեփան Ասատրյան–խմբ) և տեր Թադեն (այժմ՝ Արամայիս Թախմազյան–խմբ) դատական հայց են ներկայացրել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ։
Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ են ընդունվել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ ներկայացված երկու հայցեր, որոնցով վիճարկվում են Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունները։
Հայցով նաև պահանջվում է որպես հետևանք վերականգնել իրեն Թալինի տարածաշրջանի հոգևոր հովվի պաշտոնում։ Գործը մակագրվել է դատավոր Հովհաննես Պարգևի Մելքոնյանին, պատասխանող կողմը նշված է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությունը։
Նույն դատարանում քննության է ընդունվել նաև մեկ այլ հայց, որով Սուրբ Հովհաննավանքի նախկին հոգևոր հովիվ Ստեփան Ասատրյանը, պահանջում է անվավեր ճանաչել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի 2025 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 1042 հայրապետական տնօրինությունը՝ իրեն կարգալույծ հռչակելու մասին։ Հայցով պահանջվում է նաև վերականգնել իրեն Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում։
Այս գործը մակագրվել է դատավոր Սիմա Լևոնի Աբովյանին, իսկ պատասխանող կողմը «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությունն է։

