Օգոստոսին Նեպալում տեղի ունեցած ուժգին ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվն աճել է մինչև 1 355 մարդ, երկուշաբթի հաղորդում է EFE գործակալությունը՝ հղում անելով երկրի իշխանություններին։Ավելի վաղ հաղորդվել էր տարերքի 1 287 զոհի մասին։Մոտ 5 հազար մարդ դեռևս համարվում է անհետ կորած։ Նրանց թվում են հարյուրավոր օտարերկրացիներ։ Որոնողափրկարարական գործողություններին ներգրավված է ավելի քան 21 հազար մարդ, այդ թվում՝ զինծառայողներ։Երկուշաբթի Նեպալում հայտարարվել է ազգային սգո օր, պետական հիմնարկների շենքերի վրա դրոշները իջեցվել են կիսախոնարհ։Ջրհեղեղը հարվածել է Նեպալի հյուսիսային շրջաններին օգոստոսի 26-ին։ Նախնական տվյալներով՝ հանկարծակի ջրհեղեղի պատճառը կարող էր լինել երկրաշարժից առաջացած սառցադաշտային ձնահյուսի սահքը։ Սառցադաշտային ապարները փլուզվել են, ինչից հետո հաջորդել է սելավային հոսք։ Արդյունքում Լհենդե-Խոլա գետի երկայնքով, որը հոսում է նեպալա-չինական Ռասուվագադի սահմանային անցակետից մոտ 20 կմ հյուսիս-արևելք, սրընթաց ջրային հոսքեր են առաջացել։
2026-09-07

