Այսօր գիշեր ժամը 03:25-ին հակառակորդը վեց բալիստիկ հրթիռով խոցել է Բրյանսկի շրջանի օբյեկտը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Հաստատված տվյալներով՝ կիրառվել են ամերիկյան արտադրության ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռներ։
Հակահրթիռային ճակատամարտի արդյունքում Ս-400 ՀՕՊ համակարգի և «Պանցիր» ՀՕՊ հրթիռային համակարգերի մարտական անձնակազմը հինգ հրթիռ է խոցել, մեկը՝ վնասել։
Դրա բեկորներն ընկել են Բրյանսկի շրջանի ռազմական օբյեկտներից մեկի տեխնիկական տարածքում՝ առաջացնելով հրդեհ, որն արագորեն մարվել է։
Զոհեր և ավերածություններ չկան։

