Ռուսաստանը ձեռնամուխ կլինի գերձայնային ուղևորատար ինքնաթիռի ստեղծմանը

Ռուսաստանի փոխվարչապետ և տրանսպորտի նախկին նախարար Վիտալի Սավելևը հայտարարել է, որ Ռուսաստանում, ըստ ամենայնի, ձեռնամուխ կլինեն գերձայնային մարդատար ինքնաթիռի մշակմանը։

Ըստ Սավելևի՝ գերձայնային ուղևորատար Ту-144-ը և Concorde-ն փոքր-ինչ առաջ են անցել իրենց ժամանակից, ընդսմին ռուսական ավիացիոն արդյունաբերությունը կվերադառնա նման ինքնաթիռների ստեղծման հարցին, քանի որ ապագան դրանցն է, հայտնում է naked-science-ը։ Բացի դրանից, երկրի կենտրոնական հատվածից դեպի Հեռավոր Արևելք 8-10 ժամ թռիչքը չափազանց երկար է։

Ավելի վաղ Սավելևը նշել էր, որ Ռուսաստանը չի կարող յոլա գնալ առանց գերձայնային քաղաքացիական ավիացիայի զարգացման։ Ավելին, նա շեշտել է,  որ Ту-144-ի պես  նոր գերձայնային ուղևորատար ինքնաթիռ ստեղծելու համար նոր տեխնոլոգիական բազան ունի բոլոր անհրաժեշտ նվաճումները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով