Ռուսաստանի Բելգորոդի մարզում ուկրաինական հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս մեկը վիրավորվել է, հայտնել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Ինչպես հստակեցրել է նահանգապետը՝ հրթիռակոծության է ենթարկվել Շեբեկինսկի շրջանի Մասլովա Պրիստան ավանը։
«Սոցիալական օբյեկտի շենքը մասամբ ավերվել է։
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն ու ինքնապաշտպանության ուժերը արդեն դեպքի վայրում են և մաքրում են փլատակները։ Փլատակների տակ կարող են մարդիկ լինել», — նշել է Գլադկովը:

