Ռուսաստանցի մասնագետների մշակումը կպաշտպանի օրգանները սրտի վիրահատությունների ժամանակ

Լոբաչովի համալսարանի գիտնականները  Նիժնի Նովգորոդի ակադեմիկոս Բ.Ա. Կորոլյովի անվան Մասնագիտացված սրտավիրաբուժական կլինիկական հիվանդանոց ԳՀԻ բժիշկների հետ համատեղ մշակել են օրգանների պաշտպանության մեթոդ սրտավիրաբուժական վիրահատությունների ժամանակ՝ ազոտի օքսիդի եւ մոլեկուլյար ջրածնի օգտագործմամբ, տեղեկացրել է «Научная Россия» պորտալը։

Նյութերը հայտնվում են արյան արհեստական շրջանառության սարքում։ Մեթոդի արդյունավետությունն ապացուցվել է կլինիկական պրակտիկայում, հետազոտության արդյունքները հրապարակվել են ռուսական եւ միջազգային ամսագրերում, մշակումը պատենտավորվել է։

Սրտի բարձրտեխնոլոգիական վիրահատությունների ժամանակ արյունը մտցվում է արտաքին արհեստական կոնտուր։ Առաջացնում են վնասող պրոցեսներ՝ վիրահատական տրավմա, բորբոքային պատասխան, թթվային սթրես։ Վերջինի դեպքում ի հայտ են գալիս թթվածնի ակտիվ թունավոր ձեւեր, որոնք վնասում են սրտամկանի կառուցվածքը, ազդում ԴՆԹ բիոմոլեկուլի, լիպիդների, սպիտակուցների, մեմբրանային բջիջների եւ բջջային օրգանելայի վրա։ Ազոտի օքսիդը կարգավորում է միկրոշրջանառումը, ազդում անոթների տոնուսի վրա, բարելավում արյան մատակարարումը եւ թթվածնի առաքումը սրտին։ Ազոտի օքսիդը միաժամանակ բավականաչափ արդյունավետ չէ թթվածնի ակտիվ ձեւերից աշտպանելու համար։

Մոլեկուլյար ջրածինն ունի հակաօքսիդանտ ազդեցություն եւ օգտագործվում է հիվանդությունների թերապիայի համար, որոնք կապված են թթվածնի ակտիվ ձեւերի հետ։ Այն արձագանքում է հիդրոքսիլի ազատ ռադիկալներին եւ դրանք վերածում ջրի չեզոք մոլեկուլի։

«Ազոտի օքսիդը լավ հայտնի է եւ կիրառվում է բավական վաղուց։ Մոլեկուլյար ջրածինը երկար ժամանակ համարվում էր իներտ գազ, բայց 2007թ. ցույց տրվեց, որ այն ունի հակաօքսիդային ազդեցություն։ Ուստի մենք ակնկալում էինք մոլեկուլյար ջրածնի եւ ազոտի օքսիդի սիներգիա. այն պայմանավորված է ազոտի օքսիդի օրգանոպրոյեկտային ազդեցությամբ եւ թթվային պրոցեսների նվազմամբ մոլեկուլյար ջրածնի օգնությամբ։ Մեր ստացած դրական արդյունքները հասնում են հյուսվածքների  թրոֆիկի բարելավման եւ թթվային սթրեսի նվազման, արդյունքում՝ կրճատվում է վերակենդանացման բաժանմունքում գտնվելու տեւողությունը։ Սա կարեւոր է ոչ միայն պացիենտների համար, այլեւ ուղղված է տնտեսական բաղադրիչի լուծմանը հիվանդանոցի համար՝ կապված բուժման արժեքի նվազման հետ»,- «Научная Россия» պորտալին ասել է  հետազոտության հեղինակ, Կենսաբանության եւ կենսաբժշկության ինստիտուտի ֆիզիոլոգիայի եւ անատոմիայի բաժնի վարիչ Աննա Դերյուգինան։

Գիտնականների եւ բժիշկների հետազոտությունը կատարվել է առաջին անգամ աշխարհում, իսկ դրա լայն ներդրման համար անհրաժեշտ է լավ մշակված մեթոդաբանություն։ Ներկա պահին գիտնականներն ուսումնասիրել են երկու գազերի ազդեցությունը վիրահատությունների եւ արյան արհեստական շրջանառության ժամանակ, բայց արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է հետազոտել գազերի ազդեցությունը մինչեւ վիրահատության անցկացումը եւ հետվիրահատական վերականգնման փուլում։
«Մենք ուսումնասիրում ենք, թե ինչպես է ազոտի օքսիդի եւ մոլեկուկյար ջրածնի ներարկումը ազդում վիրահատությանը պացիենտին պատրաստելու վրա, եւ ինչպես է երկու գազերի համադրված ազդեցությունն օգնում նվազեցնել բարդությունների հավանականությունը՝ կապված օքսիդատիվ սթրեսի եւ բորբոքային պրոցեսի հետ հետվիրահատական շրջանում։ Հետազոտությունների վրա աշխատել են երկու խմբեր. բժիշկներն անմիջականորեն ուսումնասիրում են կլինիկական էֆեկտները, մեր հետազոտությունները մեծ մասամբ ուղղված են այդ գազերի ազդեցության մեխանիզմների պարզմանը։ Համատեղ աշխատանքը թույլ կտա գնահատել մոլեկուլյար ջրածնի եւ ազոտի օքսիդի համալիր կիրառման հնարավորությունը։ Այս մոտեցումը կապահովի տեխնոլոգիաներ եւ դրանց կիրառումը լայն ներդրման համար»,- ասել է Աննա Դերյուգինան։

Մասնավորապես, գիտնականները բժիշկների հետ միասին պետք է մշակեն գազերի ներարկումը պացիենտին հետվիրահատական փուլում՝ օրգանիզմի վիճակի կորեկցիայի մեթոդի մշակման համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով