Սերժ Սարգսյանի մոտ 7-ժամանոց հարցազրույցի ամփոփ նկարագիրը․

🎙️ | AntiFake TV | «Իմնեմնիմի» փոդքասթ
📜 Ստորև ներկայացվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Իմնեմնիմի» փոդքասթի շրջանակներում մոտ 7 ժամանոց զրույցի հիմնական պնդումները, թեմատիկ ուղղությունները և դրանց վերաբերյալ դիտարկումները։
💬 Ընդհանուր առմամբ, փոդքասթը պատմական և քաղաքական լայն անդրադարձ է 1988-ից ի վեր Սերժ Սարգսյանի գործունեության տարբեր ժամանակահատվածներին, նրա՝ որպես Հայաստանում առանցքային պաշտոններ զբաղեցրած անձի շուրջ ձևավորված իրական և կեղծ պնդումներին, միֆերին ու կարծրատիպերին, անցյալի որոշումներին, անձնական կյանքի որոշ դրվագներին, ներքաղաքական ներկայիս աղետալի վիճակին, հնարավոր նոր վտանգներին ու ընդդիմության անելիքներին։
🗣️ Սերժ Սարգսյանի խոսքն ունի ընդգծված հակադրություն ՀՀ ներկայիս իշխանության քաղաքականության հետ, հատկապես ներքին ու արտաքին, պաշտպանական և անվտանգային ոլորտներում։
❗️Առաջին անգամ ուղիղ եթերում հնչել են սենսացիոն բացահայտումներ 2018 թվականի իրադարձությունների, Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում իշխանությունների գաղտնի քայլերի մասին:
🎥 Ուղիղ եթերն ընդմիջվել է երբևէ չհրապարակված մի քանի տեսանյութերով, որոնցում ներկայացվել են հատվածներ «off the record» ռեժիմով 2023թ. Քաղաքացիական կրթության դպրոցի շրջանակներում «Արցախյան հակամարտություն. բանակցային գործընթաց» թեմայով Սերժ Սարգսյանի բաց դասախոսությունից:
🗓️Փոդքասթը հեռարձակվել է 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի նախաշեմին:
📑 Նախագահ Սարգսյանը նշել է, որ նման ձևաչափով ուղիղ եթերում իր հրապարակային խոսքը կարող էր ավելի վաղ լինել, եթե չսպասեր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակմանը, որի բովանդակությանը որոշել էր հանգամանորեն անդրադառնալ, սակայն զեկույցը գործող իշխանությունները որոշեցին չհրապարակել՝ ուղարկելով Ազգային ժողովի գաղտնի փաստաթղթերի բաժին: Այդուհանդերձ, Սերժ Սարգսյանը, ով եղել է ԼՂ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահը, երկու անգամ նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար, որպես երկրի նախագահ՝ եղել է ՀՀ ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատար, վարել է հաղթական պատերազմներ, իր դիտանկյունից հաղորդման ժամանակ վերլուծել է 44-օրյա պատերազմի պարտության պատճառները, ընդգծել և հիմնավորել, որ այդ պատերազմը կարող էր այլ ելք ունենալ:
📊Սերժ Սարգսյանի այս հրապարակային խոսքը քաղաքական դաշտում և հանրության շրջանում մեծ ռեզոնանս առաջացրեց՝ ունենալով համացանցում բազմահազար դիտումներ և բազմաթիվ անդրադարձներ զանգվածային լրատվամիջոցներում:
⛓️‍💥Դիտել հարցազրույցը YouTube-ում՝ https://bit.ly/3LPupBz
🟦 ՓՈԴՔԱՍԹԻ ԹԵՄԱՏԻԿ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
🕒 Տեսանյութի րոպե/ժամ | 🗂️ ԹԵՄԱ
━━━━━━━━━━━━━━━━━━━
🕒 15:10 | Սերժ Սարգսյանը ցույց է տալիս իր աշխատասենյակը (տեսանյութ)
🕒 30:21 | Ինչու՞ ՀՀ երրորդ նախագահը որոշեց հիմա խոսել
🕒 35:54 | 44-օրյա պատերազմն անխուսափելի՞ էր
🕒 47:57 | Բանակցային փաստաթղթերի ու Փաշինյանի՝ «ինքն իրեն գժի տեղ դնելու» մասին
🕒 58:00 | «Սեպտեմբերի 30-ին հասկացա, որ պատերազմում մեր գործերը լավ չեն»
🕒 1:06:00 | «Ոչմիթիզականությունը կարող է մեզ կործանել» արտահայտության մասին
🕒 1:09:55 | Ի՞նչ կաներ Սերժ Սարգսյանը 44-օրյա պատերազմի մեկնարկի ժամանակ, եթե լիներ երկրի ղեկավար
🕒 1:17:38 | Արցախի պաշտոնյաների գերեվարման հանգամանքների մասին
🕒 1:26:55 | ԱԺ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի և զեկույցի մասին
🕒 1:33:00 | «Քաղաքացիական կրթության» դպրոց․ «Սերժի վախտ» աշխատելու և դիվանագիտական կորպուսի մասին
🕒 1:38:27 | 2018թ․ իրադարձություններում արտաքին դերակատարների ներգրավվածություն
🕒 1:46:20 | Ինչ վիճակ էր Արցախում մինչ Արցախյան առաջին պատերազմը
🕒 1:56:30 | Շուշիի ազատագրումն ու հանձնումը
🕒 2:08:48 | Սերժ Սարգսյանի դերակատարության մասին
🕒 2:10:40 | 1993թ․ ՀՀ պաշտպանության նախարար նշանակվելու մասին
🕒 2:15:48 | Սերժ Սարգսյանի տիկնոջ ու ծնողների մասին
🕒 2:26:48 | Վազգեն Սարգսյանի հետ հարաբերությունների մասին
🕒 2:32:50 | Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի և դրա պատճառների մասին
🕒 2:35:39 | Սուպերնախարարության ստեղծման և ղեկավարման մասին
🕒 2:40:30 | Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները՝ Սերժ Սարգսյանի աչքերով
🕒 2:57:12 | «Քաղաքացիական կրթության» դպրոց․ Փոխլրացման հայեցակարգը (Եվ-և-ի քաղաքականություն)
🕒 3:05:37 | Ինչպես Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀԿ-ական
🕒 3:11:30 | ՊՆ շենքի կառուցման պատմությունը
🕒 3:18:10 | ՀՀ երրորդ նախագահ դառնալու ուղին
🕒 3:24:00 | Միջազգային կառույցների դիտարկումների մասին
🕒 3:31:00 | Նիկոլ Փաշինյանի համաներման մասին
🕒 3:36:45 | Բանակցային գործընթացի և Ալիևի մասին
🕒 3:41:30 | «Ծեծված» Ալիևն ու պարտվածի կոմպլեքսով Նիկոլը
🕒 3:46:00 | ՊՊԾ գնդի գրավումն ու դրա հանգուցալուծումը
🕒 3:57:30 | Սերժ Սարգսյանի տիրապետած ինֆորմացիայի, դրանց հրապարակման և կոմպրոմատների մասին
🕒 4:04:48 | Սահմանադրության բարեփոխումներ․ կառավարման համակարգի փոփոխության մասին
🕒 4:17:39 | «Չեմ հավակնելու Հայաստանի ղեկավարի կարգավիճակին» արտահայտության և 2017թ․ վարչապետ առաջադրվելու պատճառների մասին
🕒 4:28:06 | «Քաղաքացիական կրթության» դպրոց․ ՀՀ–Թուրքիա բանակցություններ
🕒 4:34:17 | «Քաղաքացիական կրթության» դպրոց․ Մաքսային միությանը և ԵԱՏՄ-ին անդամակցելու պատճառներ
🕒 4:42:16 | 2018թ․ իրադարձություններ․ ինչու ուժ չկիրառվեց ռադիոտուն ներխուժելու ժամանակ
🕒 4:52:45 | Ովքեր էին շնորհավորել վարչապետ Սարգսյանին և ինչու ԵՄ-ն չփոխանցեց շնորհավորանքը
🕒 5:00:35 | Նիկոլ Փաշինյանի հետ «Մարիոթում» հանդիպման մասին
🕒 5:06:30 | «Պաշտոնից ավելի թանկ բան ունեի»․ Սերժ Սարգսյան
🕒 5:14:10 | Իշխանությունը Կարեն Կարապետյանին փոխանցելու մասին
🕒 5:23:00 | Երբ կայացվեց հրաժարական տալու որոշումը
🕒 5:26:55 | ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցների մասին
🕒 5:28:43 | Վրաստանի փողոցային գործընթացների հետ անալոգիաներ
🕒 5:31:17 | ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին առաջադրելու և երկրորդ անգամից ընտրելու մասին
🕒 5:38:32 | Սերժ Սարգսյանի և Դավիթ Սարգսյանի հարցազրույցից հատված
🕒 5:45:49 | Մերօրյա իրականություն․ խաղաղության գործընթացի և «Միջանցքի» հարցի մասին
🕒 5:54:05 | Ներքաղաքական իրավիճակի և ընդդիմության անելիքների մասին
🕒 6:10:00 | Դավիթ Համբարձումյանի և քաղաքական այլ հետապնդումների մասին
🕒 6:19:27 | Հանցագործությունների թվի աճի և սոցիալական խնդիրների մասին
🕒 6:25:33 | Հարցեր լսարանից Սերժ Սարգսյանին
🕒 6:37:00 | Մինչև որ թվականը Սերժ Սարգսյանը հեռախոս չի ունեցել
🕒 6:44:38 | Նամակներ լսարանից Սերժ Սարգսյանին
🕒 6:50:12 | Սերժ Սարգսյանի խորհուրդը հաղորդման ավարտին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով