Սիրիայի Կենտրոնական բանկը շարունակում է աշխատանքը

իրիայի Կենտրոնական բանկը շարունակում է իր աշխատանքը, և սիրիացիների բանկային հաշիվներին և ավանդներին ոչինչ չի սպառնում։ Այս մասին ասվում է կարգավորիչի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ։

«Կենտրոնական բանկը շարունակում է գործել և կշարունակի վերահսկել բանկային և ոչ բանկային ֆինանսական հաստատությունների [երկրում] գործունեությունը կանոններին համապատասխան», — նշվում է տեքստում։ Սիրիայի Կենտրոնական բանկը վստահեցրել է «բոլոր գործող բանկերի հետ գործ ունեցող համաքաղաքացիներին, որ իրենց ավանդներն ու միջոցները, որոնք տեղադրված են այդ բանկերի հաշիվներում, ապահով են, և նրանց ոչինչ չի սպառնում»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով