Փաշինյանը ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարին 3 օրով գործուղում է Մոսկվա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը երկօրյա այցով գործուղվելու է Ռուսաստանի Դաշնություն:Թովմասյանը մեկնելու է Մոսկվա սեպտեմբերի 15-17-ը: «Սուրեն Թովմասյանին գործուղել ՌԴ՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և երկրի հեռահար զոնդավորման միջպետական խորհրդի 48-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով