ԱԱ-2026. Իսպանիայի դեմ կիսաեզրափակիչից առաջ Մբապեին դեռ անհանգստացնում է վնասվածքը

Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն  լիարժեք չի վերականգնվել աշխարհի առաջնության կիսաեզրափակչից առաջ: Այս մասին հայտնում է RMC Sport-ը։

Ֆուտբոլիստը մարզվել է անհատական ծրագրով։ Նրան շարունակում է անհանգստացնել կոճի վնասվածքը, որը ստացել էր Մարոկկոյի դեմ քառորդ եզրափակիչի խաղում (2:0)։

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը հայտարարել է, որ Մբապեն պատրաստ է մասնակցել Իսպանիայի դեմ կիսաեզրափակիչ հանդիպմանը։

ԱԱ-2026-ում Մբապեն մասնակցել է 6 հանդիպման, դարձել 8 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ:

Ֆրանսիա — Իսպանիա կիսաեզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 14-ին ԱՄՆ-ի Դալաս քաղաքում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով