Վերջին շաբաթներին ավելի ու ավելի ակնհայտ է դառնում մի հետաքրքիր գործընթաց․ Ալեն Սիմոնյանը ոչ միայն ուժեղացնում է իր ներկայությունը, այլև շատ հստակ ցուցադրում է, որ պատրաստվում է ավելի բարձր քաղաքական դիրքի, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ որքան էլ տարօրինակ թվա, կարծես թե համակերպվում է այս ամենի հետ։
ArmComedy-ի փոդքաստում Սիմոնյանի հայտարարությունը՝
«ես էլ եմ հեղափոխություն արել»,
սա ուղղակի հերթական հայտարարությունը չէր։ Դա այնպիսի ձևակերպում էր, որը սովորաբար անում են մարդիկ, որոնք սկսում են սեփական դերը բարձրացնել ու արդեն մտածում են ապագա ղեկավար դիրքի մասին։
Ու հիմա դա արդեն մեկ անգամ չէ, որ նկատվում է նրա հայտարարություններում ու պահվածքում։
Ամենահետաքրքիրը՝ Փաշինյանը ոչինչ չի ասում։
Չի հակադարձում, չի ճշտում, չի «սառեցնում» թեման։
Լուռ է։ Եվ այդ լռությունը քաղաքական դաշտում երբեք պատահական չի լինում։
Ու էստեղ իրական հարցն է առաջ գալիս․
Իրո՞ք Փաշինյանը համակերպվում է այն մտքին, որ Ալեն Սիմոնյանը կարող է գալ իր փոխարեն։
Եթե չցանկանար նման խոսակցություններ, մեկ բառով, մեկ հրապարակային ակնարկով կհակազդեր։ Բայց չի անում։
Իսկ նման լռությունը հաճախ ավելի շատ է ասում, քան ցանկացած հրապարակային հայտարարություն։
Մի բան այսօր պարզ է․
Սիմոնյանը իր պահվածքով հստակ ցույց է տալիս, որ իրեն տեսնում է ապագա առաջնորդական դերում։
Նա ակտիվ, ագրեսիվ և հաշվարկված կերպով դուրս է գալիս առաջին գիծ։
Իսկ Փաշինյանի լռությունն այս ամենը ոչ միայն չի կանգնեցնում, այլ՝ ըստ էության, թույլ է տալիս, որ այդ գործընթացը բնական տեսք ստանա։

