Ալ-Շարաան հայտնել է, որ Սիրիան չի դառնա պլացդարմ Իսրայելի դեմ գրոհների համար

Սիրիան չի դառնա պլացդարմ Իսրայելի դեմ գրոհների համար։ Այս մասին The Times թերթի հարցազրույցում հայտնել է Դամասկոսում իշախանության եկած զինված կազմավորումների ղեկավար Ահմեդ աշ-Շարաան (մականունը՝ Աբու Մուհամեդ ալ-Ջուլանի)։

«Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման ղեկավարի խոսքով՝ Իսրայելը պետք է թողնի այն տարածքները Սիրիայի արեւմուտքում, որոնք վերցրել է իր վերահսկողության տակ Դամասկոսի վրա ընդդիմադիր ուժերի հարձակման ժամանակ։

«Իսրայելը դա բացատրել է «Հեզբոլլահի» եւ իրանցի աշխարհազորայինների ներկայությամբ, սակայն դա այլեւս ակտուալ չէ»,- ասել է աշ-Շարաան։ «Մենք պահպանում ենք հավատարմությունը 1974թ. [ուժերի բաժանման] համաձայնագրին եւ պատրաստ ենք ՄԱԿ [դիտորդների] վերադարձին։ Մենք հակամարտություն չենք ցանկանում ոչ Իսրայելի, ոչ որեւէ մեկի հետ, եւ թույլ չենք տա, որ Սիրիան օգտագործեն որպես պլացդարմ գրոհների համար։ Սիրիացիներին անհրաժեշտ է հանգիստ, հարվածները պետք է դադարեն, իսկ Իսրայելը պետք է հեռանա զբաղեցրած դիրքերից»,- ավելացրել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով