ԱՄՆ-ում սկսվել է ուկրաինական պատվիրակության և ամերիկյան կողմի միջև հանդիպումը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ումերովը։
Նա հայտարարել է, որ քննարկվելու են արժանապատիվ խաղաղության հասնելու քայլերը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էին լրատվամիջոցները, հանդիպմանը մասնակցելու են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Թրամփի հատուկ դեսպանորդ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները։

