Բանակցությունների ընթացքում Վանը ընդգծել է Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների կարևորությունը, որոնք, գլոբալ բնույթ ունեն և ազդում են աշխարհի զարգացման ուղղության վրա։
Վան Ին նաև մեջբերել է Ռուբիոյի խոսքերը, որն ասել է, որ Վաշինգտոնի և Պեկինի միջև հարաբերություններն աշխարհում ամենակարևոր երկկողմ հարաբերություններն են, և նա հույս ունի, որ ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների միջև կառուցողական փոխգործակցությունը դրական ազդանշան կհղի աշխարհին։
Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ խոսնակ Գո Ցզյակունը հայտարարել էր Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի այս շաբաթ Հարավային Կորեա կատարելիք եռօրյա պետական այցի մասին՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին մասնակցելու համար, որին կմասնակցի նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

