Այս իշխանությունը քանդում է այն արժեքները, որոնց վրա կանգնած է պետությունը․Մովսիսյան

Այս իշխանությունը քանդում է այն արժեքները, որոնց վրա կանգնած է պետությունը:Կրթություն, ընտանիք, բանակ, եկեղեցի՝ սրանք պարզապես բառեր չեն։ Սրանք պետության ու ազգային ինքնության հիմնասյուներն են։ Եթե մեկը մյուսի հետևից թուլացնում ու քանդում են այդ սյուները, արդյունքում թուլանում է ամբողջ պետական համակարգը։
Կրթությունը տալիս է գիտելիք ու ձևավորում քաղաքացի։
Ընտանիքը փոխանցում է սեր, դաստիարակություն և ազգային արժեքներ։
Բանակը պաշտպանում է հայրենիքի անվտանգությունն ու սահմանները։
Եկեղեցին դարերով պահպանել է մեր հոգևոր ու ազգային ինքնությունը։
Պետություն քանդելու համար պարտադիր չէ քանդել նրա շենքերը։ Բավական է քանդել այն արժեքները, որոնց շուրջ ժողովուրդը միավորվում է։Առանց իշխանափոխության Հայաստանը և հայ ժողովուրդը չունի ապագա…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով