Երեկ՝ սեպտեմբերի 29–ի երեկոյան ժամը 20.30–ի սահմաններում անհետ կորած զինծառայողների ծնողներին, շուրջ 30 հոգու, ընդունել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
Անգամ մայրերից մեկի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնություն են կանչել։ Հիմնական նորությունն այն է եղել, որ իրենց ասել էին, որ մինչ այս պահը ԱԱԾ–ի տվյալներով 195 անհետ կորածի մասին է խոսքը, իսկ ԳՇ պետը ծնողներին է ներկայացրել ցուցակ, որը վերջիններս կարդացել են և որտեղ խոսքը 70–ով ավելի՝ 265 անհետ կորածի մասին է։

