Աշխատում ենք ամերիկյան կողմի պատրաստած փաստաթղթի վրա. դա պետք է լինի ծրագիր, որը կապահովի իրական և արժանապատիվ խաղաղություն. Զելենսկի

Քննարկեցինք Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի համար խաղաղության ծրագիր: Մենք գնահատում ենք ԱՄՆ-ի, նախագահ Թրամփի և նրա թիմի ջանքերը՝ այս պատերազմը դադարեցնելու համար, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդների հետ հեռախոսազրույցից հետո:

«Մենք աշխատում ենք ամերիկյան կողմի պատրաստած փաստաթղթի վրա։ Սա պետք է լինի մի ծրագիր, որը կապահովի իրական և արժանապատիվ խաղաղություն»,- նշել է նա:

«Մենք համակարգել ենք հաջորդ քայլերը և համաձայնության ենք եկել, որ համապատասխան մակարդակների թիմերը կաշխատեն միասին»,-ավելացրել է Ուկրաինայի նախագահը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով