Առանց համաձայնության չի թույլատրվում տեսանկարահանել ԱԺ պատգամավորների և աշխատակազմի աշխատասենյակները. ԱԺ

Հիշեցնում ենք, որ առանց համաձայնության չի թույլատրվում տեսանկարահանել կամ լուսանկարահանել Ազգային ժողովի պատգամավորների և աշխատակազմի աշխատասենյակները։ Խնդրում ենք պահպանել սահմանված կանոնները և լրագրողական գործունեությունն իրականացնել Ազգային ժողովում գործող կարգավորումների շրջանակում։ Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ պահանջի խախտումը կարող է հիմք հանդիսանալ լրագրողի հավատարմագրման վերանայման կամ դադարեցման, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողով մուտք գործելու իրավունքի սահմանափակման (արգելման) համար։ Շնորհակալություն համագործակցության, փոխըմբռնման և Ազգային ժողովում գործող կանոնների պահպանման համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով